Բագրատ Սրբազանի տնային ժամկետը երկարացվեց
18/06/2026 17:28
Կարդացեք նաև
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի տնային կալանքի ժամկետը երկարացվեց։ Միևնույն ժամանակ, դատարանը թույլատրեց Բագրատ Սրբազանին յուրաքանչյուր կիրակի Մայր Աթոռում մասնակցել Սուրբ և Անմահ պատարագներին։
Դատարանը նաև վերացրեց Կարո Օկումուշյանի խափանման միջոց տնային կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելով բացակայելու արգելքը և վարչական հսկողությունը։
Հիշեցնենք, Քննչական կոմիտեն հրապարակել էր «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների ձայնագրությունները: 2025 թվականի հունիսի 25-ին քննչական կոմիտեից հաղորդագրություն էր տարածվել, որում նշվում էր, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին Հայաստանում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում