Մեջլիսի փոխխոսնակ Ասկերովն ուղիղ ասում է, որ Հայաստանը «իրենց նախնիների հողն է». Տաթևիկ Հայրապետյան
Կարդացեք նաև
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է. ««Արևմտյան Ադրբեջանի համայնքի գլխավոր նպատակն է միջազգային հանրությանը հասցնել Արևմտյան Ադրբեջանի մասին ճշմարտությունը, պաշտպանել այս հողերից տեղահանված մեր հայրենակիցների իրավունքները և ապահովել նրանց խաղաղ վերադարձը հայրենիք։ Համայնքի ղեկավարությունն ակտիվորեն աշխատում է այս ուղղությամբ միջազգային ֆորումներում, այդ թվում՝ ՄԱԿ-ում։ Յուրաքանչյուր արևմտյան ադրբեջանցու իրավունքն է վերադառնալ իր նախնիների հողը, և սա նրանց իրավական, պատմական և բարոյական իրավունքն է։ Որովհետև այս հողերը մեր նախնիների տարածքներն են»։
Գիտե՞ք, ով է նման հայտարարություն արել։ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի փոխխոսնակ Զիյաֆաթ Ասկերովը։
Հետո էլ կեղծ խոսույթ են գեներացնում, որ եթե մենք Արցախից չխոսենք, սրանք մի կողմ կդնեն իրենց զավթողական նկրտումները, բայց իրականությունն այն է, որ հենց մեր իրավունքներից հրաժարումն է բերել մեր դեմ զավթողական ծրագրերի առաջ քաշմանը, և դա անհերքելի փաստ է»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում