Մnլագարը լավ գիտի, թե ինչպիսի ծանր գին է վճարել ընտրություններում իր «հաղթանակի» համար. Ստեփան Դանիելյան

Մnլագարը լավ գիտի, թե ինչպիսի ծանր գին է վճարել ընտրություններում իր «հաղթանակի» համար. Ստեփան Դանիելյան

Պյուռոսյան հաղթանակն այն է, երբ ռազմի դաշտում հաղթում ես, սակայն այնպիսի գին ես դրա համար վճարում, որ մնում ես ավերակների տակ։ Այս մասին գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը։

«Մոլագարը բոլորից լավ գիտի, թե ինչպիսի ծանր գին է վճարել ընտրություններում իր «հաղթանակի» համար։

Հայաստանն արտաքին ազդեցությունների խաչմերում է գտնվում և նման տարածքներում գործում է խաղի կանոն` ընտրությունները պետք է արդար լինեն և թող ժողովուրդն ընտրի իր ճակատագիրը։

Այս թեզը հստակ արտահայտել է Ռուսաստանի նախագահն, ասելով, որ կհարգի հայ ժողովրդի ցանկացած ընտրությունն։ Այդ խոսքերն առաջին հերթին ուղղված էին Արևմուտքին, հետո` հայ ժողովրդին։

Մոլագարը խախտել է խաղի կանոնները և պատահական չի, որ նաև Հայաստանի արևմտյան պրոկսիներն են վիճարկում ընտրությունների արդյունքները։

Մոլագարը մերժվում է բոլոր կողմերից և դա է իր հիստերիայի հիմնական պատճառը։ Նա ցանկանում է իրեն արդարացնել, ցույց տալով, որ ստիպված է եղել գնալ այդ քայլին, որովհետև երկրում գործում է «ռուսական լրտեսական ցանցը», այսինքն ինքը չէ առաջինը խախտել խաղի կանոնները, բայց, ինչպես տեսնում ենք, դա չի աշխատում»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում