Թուրքիան պատրաստ է հարթակ տրամադրել ռուս-ուկրաինական բանակցությունների համար. Յուրի Ուշակով
18/06/2026 22:40
Կարդացեք նաև
Թուրքիայի իշխանությունները հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ հարթակ տրամադրելու Ուկրաինայի շուրջ հետագա բանակցությունների համար։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Այս մասին հայտնում է interfax.ru-ն:
Նրա խոսքով՝ ռուս-ուկրաինական բանակցությունների մի քանի փուլ արդեն կայացել է, իսկ թուրքական կողմը պատրաստ է ապահովել պայմաններ՝ ուկրաինական կարգավորման շուրջ շփումները շարունակելու համար։ Ուշակովը այս հայտարարությունն արել է Կազանում՝ Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովի շրջանակում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում