ԱՄՆ-ը Իրանին փոխանցել է Լիբանանի ուղղությամբ հարվածները չընդլայնելու Իսրայելի խոստումը․CNN
Կարդացեք նաև
ԱՄՆ-ն Իրանի ղեկավարությանը փոխանցել է Իսրայելի դիրքորոշումը՝ Լիբանանի ուղղությամբ ռազմական գործողությունները չընդլայնելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում կատարելով բանակցային գործընթացին ծանոթ աղբյուրներին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ հարցը դարձել է Վաշինգտոնի և Թեհրանի միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ սպասվող բանակցությունների առանցքային թեմաներից մեկը։ Աղբյուրի խոսքով՝ ամերիկյան կողմն արդեն ներկայացրել է Իսրայելի դիրքորոշումը իրանական ղեկավարությանը։
««Հեզբոլլահը» խախտել է հրադադարի ռեժիմը։ Իսրայելը համաձայնել է պահպանել ներկայիս իրավիճակը, և այդ դիրքորոշումը փոխանցվել է իրանցիներին։ Այժմ ամեն ինչ կախված է նրանից, թե արդյոք «Հեզբոլլահը» կդադարեցնի իր գործողությունները», — CNN-ին ասել է աղբյուրը։
Հրապարակման համաձայն՝ Վաշինգտոնը փորձում է կանխել տարածաշրջանային լարվածության հետագա սրումը՝ պահպանելով հաղորդակցության ուղիները թե՛ Թեհրանի, թե՛ Թել Ավիվի հետ։
Միևնույն ժամանակ, պաշտոնական մակարդակով կողմերից որևէ մեկը դեռևս չի մեկնաբանել CNN-ի հրապարակած տեղեկությունները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում