Միջուկային տերությանը հաղթել հնարավոր չէ. Վյաչեսլավ Վոլոդին
19/06/2026 17:46
Կարդացեք նաև
Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Россия 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Կիևի գործողությունները կհանգեցնեն Ռուսաստանի կողմից ավելի կոշտ հարվածների։
«Միջուկային տերությանը հաղթել հնարավոր չէ։ Նրանց գործողությունները կհանգեցնեն մեր հակազդեցությանը՝ ավելի հզոր զենքով. դա միանշանակ է»,- նշել է նա։
Վոլոդինի կարծիքով՝ «բանակցությունների մասին խոսակցությունները նույնպես պատահական չեն»․ «Եվ այն, որ Զելենսկին նամակով դիմել է, ակնհայտորեն ցույց է տալիս, որ նրանք գիտակցում են, որ Ռուսաստանը հաղթում է, և հատուկ ռազմական գործողության նպատակները կիրագործվեն»։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բաց նամակ էր հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ առաջարկելով ուղիղ բանակցություններ սկսել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում