Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի սահմանի մոտ վերջին սահմանափակումների վերացման մասին
Կարդացեք նաև
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ վերացնում է բնակչության համար այն բոլոր սահմանափակումները, որոնք շարունակում էին գործել Լիբանանի հետ սահմանի մոտ գտնվող շրջաններում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրությունը տարածվել է ԻՊԲ-ի Telegram ալիքում։
«Սկսած 2026 թվականի հունիսի 22-ի ժամը 6:00-ից՝ շփման գծի շրջանում բոլոր սահմանափակումները կվերացվեն», – նշված է հաղորդագրության մեջ։
ԻՊԲ-ն հավելում է, որ այդ շրջանի բնակավայրերը մասնակի ակտիվությունից կանցնեն ակտիվության լիարժեք մակարդակի՝ առանց սահմանափակումների։
Ավելի վաղ սահմանափակումները փուլ առ փուլ վերացվել են Իսրայելի մնացած տարածքում։
Հունիսի 21-ին ԻՊԲ-ի Գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը Լիբանանում հայտարարված հրադադարը որակել է որպես անկայուն և զինվորականներին հրամայել է պահպանել պատրաստության բարձր մակարդակը մարտական գործողությունների վերսկսման դեպքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում