Պուտինը և Լուկաշենկոն կքննարկեն Մինսկի հասցեին հնչեցրած Զելենսկու սպառնալիքները. Դմիտրի Պեսկով
22/06/2026 15:26
Կարդացեք նաև
Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն նախատեսում են հանդիպել մոտ ապագայում, այդ թվում՝ քննարկելու Վլադիմիր Զելենսկու՝ Մինսկի հասցեին հնչեցրած սպառնալիքները և այլ հարցեր։
Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ալեքսանդր Գրիգորիևիչը նույնպես խոսել է այս մասին, նրանք նախատեսում են կապ հաստատել մոտ ապագայում. սա լավ հնարավորություն կլինի քննարկելու այս և այլ հարցեր», – նշել է Պեսկովը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում