ԱՄՆ-ում մեկնարկել է Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների 5-րդ փուլը
Կարդացեք նաև
Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը հայտարարել է, որ երկիրը մերժում է Իսրայելի ներկայությունը Լիբանանի հարավում, ինչպես նաև ցանկացած օտարերկրյա միջամտություն՝ ներառյալ Իրանի կողմից, Վաշինգտոնում ընթացող Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների հինգերորդ փուլի մեկնարկի ֆոնին։ Դրա մասին հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։
«Մենք չենք ընդունում ոչ մի բան, որը պակաս կլինի, քան իսրայելական օկուպացիայի դադարեցումը, և միևնույն ժամանակ՝ օտարերկրյա խնամակալության (հովանավորության) դադարեցումը, քանի որ մեր միակ ընտրությունը մեր ազգային ինքնիշխանությունն է, իսկ մեր միակ գրավը (հույսը)՝ լիբանանյան պետությունը»։ Ըստ նախագահի գրասենյակի՝ նշել է Աունը:
Նա միաժամանակ հույս է հայտնել, որ բանակցությունների նոր փուլը կլինի «վճռորոշ այն ամենին հասնելու ճանապարհին, ինչին մենք ձգտում ենք հանուն մեր ազգի և ժողովրդի բարօրության», այն է՝ «Լիբանանի ինքնիշխանության լիակատար վերականգնումը նրա յուրաքանչյուր թիզ հողի վրա»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում