Վեհափառը կմորթվի, չի հանձնվի․ «Հրապարակ»
24/06/2026 08:15
Կարդացեք նաև
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նախընտրական փուլում Եկեղեցու դեմ արշավի ժամանակավոր դադարը պայմանավորված էր հարցումներով, որ այդ արշավը վնասում է ՔՊ-ին։ Բայց որ Փաշինյանը չի հրաժարվել կաթողիկոսին հանելու մտասեւեռումից, ակնհայտ էր բոլորին։
Վեհափառին մոտ շրջապատից մեզ պատմեցին, որ Փաշինյանի պյուռոսյան հաղթանակի մասին իմանալուց հետո Գարեգին Բ-ն մերձավորներին ասել է, որ գիտի՝ շուտով իր հետեւից գալու են, բայց եթե անգամ փորձեն իրեն մորթել, միեւնույն է՝ ինքնակամ հրաժարական չի տա, պատրաստ է անգամ բանտ նստել, բայց չհանձնվել։
Նաեւ վստահություն է հայտնել, որ Փաշինյանը չի կարող իր փոխարեն ֆեյք կաթողիկոս կարգել, քանի որ համայնքը չի հանդուրժի տիրադավի։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում