Իսրայելական բանակը դուրս է եկել Լիբանանի հարավում գտնվող անվտանգության գոտուց. Reuters

Իսրայելական բանակը դուրս է եկել Լիբանանի հարավում գտնվող անվտանգության գոտուց. Reuters

Իսրայելական բանակը դուրս է եկել հարավային Լիբանանի անվտանգության գոտու մի մասից։ Այս մասին Reuters-ին հայտնել է անանուն ամերիկյան աղբյուրը։

Նրա խոսքով՝ լիբանանյան բանակը կմտնի այդ տարածքներ։

Աղբյուրը չի նշել, թե որ տարածքներն են լքել իսրայելական ուժերը։

«Բուֆերային գոտու մի մասից դուրս գալով՝ Իսրայելը կոնկրետ քայլ է ձեռնարկել։ Սա բարի կամքի դրսևորում է Լիբանանի օրինական կառավարության նկատմամբ։ Այժմ լիբանանյան բանակը պետք է մտնի այդ տարածքներ և մաքրի դրանք ահաբեկչական ենթակառուցվածքներից», – նշվում է հայտարարության մեջ։

Աղբյուրը նշել է, որ սա կծառայի որպես մոդել հարավային Լիբանանի բոլոր տարածքների համար և կհանգեցնի բնակչության անվտանգ վերադարձին այդ տարածքներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում