Մ.Գևորգյանը դարձել է Եվրոպայի աղջիկների արագ շախմատի բացարձակ չեմպիոնուհի
20/07/2012 18:41
Նմանատիպ
Հայաստանի ներկայացուցիչ Մարիա Գեւորգյանը Բոսնիա/Հերցեգովինայի Բանյա Վրուչիցա քաղաքում անցկացված Եվրոպայի աղջիկների արագ շախմատի առաջնությունում նվաճեց աշխարհամասի չեմպիոնուհու կոչումը Մ18 խմբում: Գեւորգյանը 6 հնարավորից վաստակեց 5,5 միավոր եւ մոտակա մրցակցից առաջ անցավ 1,5 միավորով:
Ինչպես հաղորդում է «Armchess.am»-ը, Մարիան դարձավ նաեւ Եվրոպայի աղջիկների արագ շախմատի բացարձակ չեմպիոնուհի՝ հաղթելով բոլոր տարիքային խմբերի հաղթողների մասնակցությամբ կազմակերպված գերեզրափակիչում:
Բացի այդ, կայծակնային առաջնությունում Գեւորգյանը Մ18 խմբում դարձավ Եվրոպայի փոխչեմպիոնուհի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում