Իսրայելը հայտարարել է Լիբանանի հարավում «Հեզբոլլահի» ստորգետնյա համալիրի ոչնչացման մասին

Իսրայելը հայտարարել է Լիբանանի հարավում «Հեզբոլլահի» ստորգետնյա համալիրի ոչնչացման մասին

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) հայտարարել է, որ Լիբանանի հարավում գտնվող Մաջդալ-Զուն գյուղում ոչնչացրել է «Հեզբոլլահ» շարժման խոշոր ստորգետնյա ռազմական օբյեկտը։

ՑԱՀԱԼ-ի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ համալիրն օգտագործվում էր իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի հավաքման, պահպանման և արձակման նպատակով։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի համատեղ հայտարարության համաձայն՝ ստորգետնյա թունելի երկարությունը կազմել է մոտ 200 մետր, իսկ խորությունը գերազանցել է 25 մետրը։

Իսրայելական կողմը նաև հայտնել է, որ մինչև գործողության իրականացումը դրա մասին տեղեկացրել է ԱՄՆ-ին և Լիբանանում ամերիկյան ներկայացուցչին։

«Հեզբոլլահը» և լիբանանյան կողմը հրապարակման պահին դեռևս չէին մեկնաբանել Իսրայելի հայտարարությունները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում