ՆԱՏՕ-ի երկրները չեն կարողանում համաձայնեցնել Անկարայի գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարությունը․ Bloomberg
Կարդացեք նաև
ՆԱՏՕ-ի անդամ երկրները, Անկարայում կայանալիք գագաթնաժողովից ընդամենը մի քանի օր առաջ, շարունակում են տարաձայնություններ ունենալ ամփոփիչ համատեղ հայտարարության բովանդակության շուրջ։ Այդ մասին հայտնում է Bloomberg-ը։
Գործակալության տվյալներով՝ Իտալիան պահանջում է մեղմացնել այն ձևակերպումը, որը վերաբերում է մինչև 2027 թվականի վերջ Ուկրաինային ռազմական օգնության տրամադրմանը։ Հռոմը կարծում է, որ հստակ ժամկետների նշումը կարող է խոչընդոտել պատերազմի ավարտի շուրջ հնարավոր բանակցություններին։
Փաստաթղթի նախագծով նախատեսվում է 2026–2027 թվականներին Ուկրաինային տրամադրել ընդհանուր առմամբ 70 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն։
Bloomberg-ը նշում է, որ տարաձայնությունների մեկ այլ պատճառ էլ Արևելյան Եվրոպայում ռազմական նշանակության վառելիքային խողովակաշարերի ֆինանսավորումն է։ Լեհաստանը և նրա գործընկերները ցանկանում են խողովակաշարերի ցանցը երկարացնել դեպի արևելք, մինչդեռ Թուրքիան հավակնում է նույն ֆինանսական միջոցներին՝ իր ենթակառուցվածքային նախագծերի համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում