Իսրայելը պլանավորել էր uպանել Իրանի բանակցողներին. Աբբաս Արաղչի

Իսրայելը պլանավորել էր uպանել Իրանի բանակցողներին. Աբբաս Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հաստատել է լրատվամիջոցների հաղորդագրությունները, որոնց համաձայն՝ ԱՄՆ պաշտոնյաների տվյալներով՝ Իսրայելը, հնարավոր է, փորձել է սպանել իրանցի հիմնական բանակցողներին՝ արտգործնախարար Աբբաս Արաղչիին կամ խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին, ԱՄՆ-ի հետ հրադադարի բանակցությունները խափանելու համար, որոնք նախատեսված էին անցկացնել Պակիստանում, տեղեկացնում է Euronews-ը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները կարծում են, որ Իսրայելը կարող էր ծրագրեր կազմել Իրանի բանակցողների սպանության համար, մասնավորապես՝ Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչիի և Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի։ Այս մասին հայտնում է The New York Times թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում