Դատարանը տապալեց իր սահմանադրական հիմնական մանդատը․ Ռոբերտ Ամստերդամ

Դատարանը տապալեց իր սահմանադրական հիմնական մանդատը․ Ռոբերտ Ամստերդամ

Սահմանադրական դատարանի դատավարության կանխորոշված հետագիծը պատրանքների տեղիք չէր տալիս, սակայն այսօրվա որոշումը նշանավորում է վերջնական ինստիտուցիոնալ փլուզում․ հայտարարել է միջազգային իրավաբան, Amsterdam & Partners LLP-ի հիմնադիր Ռոբերտ Ամստերդամը՝ անդրադառնալով ԱԺ ընտրության գործով Սահմանադրական դատարանի կայացրած որոշմանը։

«Վավերացնելով համակարգային խախտումները խորապես վիճարկվող ընտրություններին օրինականություն հաղորդելու համար՝ Դատարանը տապալեց իր սահմանադրական հիմնական մանդատը: Իրավունքի գերակայության անկախ երաշխավոր հանդիսանալու փոխարեն՝ բարձրագույն դատական մարմինն ամբողջությամբ լուծարեց իր ինստիտուցիոնալ ամբողջականությունն ու հանրային վստահությունը։

Երբ դատական գործընթացները գործիքակազմ են դառնում ընտրական անօրինականություններն ինստիտուցիոնալացնելու համար, վտանգվում է պետության ողջ իրավական համակարգը: Քաղաքական նպատակահարմարությունը պաշտոնապես գերակայեց սահմանադրական իրավունքին», – նշել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում