Մալիում մարտերը թեժանում են. ապստամբները հայտարարում են ռուսական ուժերին հետ մղելու մասին

Մալիում մարտերը թեժանում են. ապստամբները հայտարարում են ռուսական ուժերին հետ մղելու մասին

Մալիում տուարեգ ապստամբները շարունակում են հարձակողական գործողությունները երկրի բանակի և ռուսական «Աֆրիկյան կորպուսի» ստորաբաժանումների դեմ։

Տարածվող տեղեկությունների համաձայն՝ ապստամբներին հաջողվել է վերահսկողություն հաստատել Անեֆի քաղաքի նկատմամբ՝ այնտեղից դուրս մղելով կառավարական ուժերին և ռուսական «Աֆրիկյան կորպուսի» ստորաբաժանումներին։ Հաղորդվում է նաև, որ նրանք հաջողություններ են գրանցել Գաո քաղաքում։

Սոցիալական ցանցերում հրապարակվել է նաև տեսանյութ, որը, ինչպես պնդվում է, ցույց է տալիս Անեֆիի շրջանում տուարեգների կողմից խոցված Մի-24 մարտական ուղղաթիռը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում