Անկարայում ԵՄ ներկայացուցիչները կքննարկեն Թուրքիայի հետ հարաբերությունները
Կարդացեք նաև
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն Անկարայում կհանդիպեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ քննարկելու ԵՄ-Թուրքիա հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգային հարցեր։
Ըստ Եվրոպական խորհրդի՝ Էրդողանի հետ հանդիպումը կկենտրոնանա ԵՄ-ի և Թուրքիայի միջև երկխոսության և համագործակցության ամրապնդման վրա՝ հիմնված ընդհանուր շահերի և պրագմատիկ քայլերի վրա։ Կողմերը կքննարկեն 2023 թվականի նոյեմբերին Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ գերագույն ներկայացուցչի կողմից ընդունված համատեղ փաստաթղթի իրականացումը, որն ուրվագծում է Բրյուսելի և Անկարայի միջև քաղաքական, տնտեսական և առևտրային հարաբերությունների հետագա զարգացումը։
«Ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը պահանջում է ամրապնդված երկխոսություն և համագործակցություն՝ հիմնված ընդհանուր շահերի և պրագմատիկ քայլերի վրա», – նշվում է հայտարարությունում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում