Միջազգային իրավունքը սակարկման առարկա չէ․ քննադատություն՝ Բաքվի գործողությունների մասին․ Լիլիթ Գալստյան
Կարդացեք նաև
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ներկայացրել է ԵԱՀԿ վեհաժողովի «Միջազգային իրավունք և սկզբունքներ» օրակարգում իր ելույթի հիմնական մասը՝
«Միջազգային իրավունքը սակարկության առարկա չէ, և ոչ էլ նրա սկզբունքներն՝ ընտրովի կիրառման առարկա,
Միջազգային իրավունքը կորցնում է հեղինակությունն ու վստահությունը,
երբ նրա սկզբունքներն ու կանոնները չեն պաշտպանվում, իսկ միջազգային հանցագործությունները մնում են անպատիժ։
երբ ախարհաքաղաքական նպատակահարմարությունը գերակայում է իրավունքին։
Վերջին վեց տարիների ընթացքում Ադրբեջանը բազմիցս անտեսել է միջազգային կոնվենցիաներն ու բանաձևերը, այդ թվում՝ Միջազգային դատարանների պարտադիր ուժ ունեցող որոշումները։
Մեր ստանձնած պարտավորությունների և մեր կայացրած որոշումների միջև աճող վիհը պետք է բոլորին մտահոգի»։