Իրանը կոշտ ուղերձ է հղել ԱՄՆ-ին. «Հարվածը պատասխան է պահանջում»
Կարդացեք նաև
Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը մեկնաբանել է ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ իրականացված հարվածները՝ հայտարարելով, որ Վաշինգտոնը դեռևս չի գիտակցել ուժի կիրառման հետևանքները։
«ԱՄՆ-ն մինչ այժմ չի հասկացել, որ սպառնալիքներն ու խոստումների խախտումներն այլևս անպատասխան չեն մնում։ Թող հստակ լինի՝ հարվածը պատասխան է պահանջում», – հայտարարել է Ղալիբաֆը։
Նա նաև անդրադարձել է Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակին՝ ընդգծելով, որ դրա անվտանգ գործունեությունը կախված է Իրանի հետ ձեռք բերվելիք պայմանավորվածություններից, այլ ոչ թե ԱՄՆ-ի ճնշումներից։
«Մի շրջանցեք իրականությունը, հակառակ դեպքում ավելի կխորացնեք ճգնաժամը։ Հորմուզի նեղուցը կբացվի միայն Իրանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների, այլ ոչ թե ամերիկյան սպառնալիքների արդյունքում», – նշել է Իրանի խորհրդարանի նախագահը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում