Գերմանիան ձեռք կբերի ամերիկյան Tomahawk հրթիռներ․ Ֆրիդրիխ Մերց
Կարդացեք նաև
Գերմանիան և ԱՄՆ-ն համաձայնության են եկել Բեռլինի կողմից ամերիկյան «Tomahawk» թևավոր հրթիռների գնման և Գերմանիայի տարածքում դրանց տեղակայման շուրջ։ Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
Մերցի խոսքով՝ համաձայնությունը ձեռք է բերվել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Անկարայում անցկացված հանդիպումների ընթացքում։
«Ամերիկյան վարչակազմի հետ պայմանավորվել ենք, որ մենք կգնենք և կտեղակայենք Գերմանիայում ամերիկյան Tomahawk հրթիռներ։ Դրանով մենք փակում ենք մեր պաշտպանության կարևոր ռազմավարական բացը։ Միաժամանակ մենք կաշխատենք սեփական՝ եվրոպական համակարգերի մշակման և Եվրոպայում դրանց տեղակայման ուղղությամբ», – հայտարարել է Գերմանիայի կառավարության ղեկավարը։
Գերմանիայի կանցլերը նշել է, որ ամերիկյան հրթիռների ձեռքբերումը նպատակ ունի ուժեղացնել երկրի պաշտպանական հնարավորությունները և լրացնել առկա կարողությունները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում