Վրաստանը հնարավոր է սահմանափակի ռուսական ավիաընկերությունների գործունեությունը

Վրաստանի իշխանությունների հայտարարությունը  «Տրանսաէրո» ընկերության կողմից իրականացվող Մոսկվա-Թբիլիսի կանոնավոր չվերթներից  հնարավոր հրաժարվելու մասին հերթական անգամ անգամ բարձրացրեց  ոչ միայն Ռուսաստանի և ԱՊՀ երկրների հետ օդային հաղորդակցության կանոնավորման հարցը, այլև ցույց տվեց միաժամանկ ցածր գներ և ընկերության տնտեսական կայունության պահպանման անհնարինության խնդիրը:

Վրաստանի քաղաքացիական ավիացիայի տնօրեն Գուրամ Ջալոգոնիան հնարավոր է համարել «Տրանսաէրոյի» չվերթների կասեցումն այն բանից հետո, երբ «Georgian Airways»-ի գլխավոր տնօրեն Իյասա Զաուտաշվիլին հայտարարեց, որ «Աէրոֆլոտի» շուկա մտնելուց հետո նրա իրականացրած ուղղություններով չվթերթների արժեքները նվազել են:

«Արդեն նոյեմբերի 10-ից մեզ մոտ ուղևորների հոսքի կտրուկ նվազում նկատվեց` մոտավորապես 60–70%: Եթե մոտ ժամանակներս երկրի ավիաշուակայի գործունեությունը չկարգավորվի, ապա մենք ստիպված կլինենք այդ ուղղություններով դադարեցնել չվերթների իրականացումը», – Ինտերֆաքսի հետ զրույցում նշել է Զաուտաշվիլին:

«Աէրոֆլոտը»  դեպի Վրաստան կանոնավոր թռիչքները սկսել է հոկտեմբերի վերջից: Մինչ այդ քաղաքական հարաբերությունների պատճառով Մոսկվայի և Թբիլիսիի միջև իրականացվում էին միայն չարտերային թռիչքներ: Սկզբում երկու երկրների ավիաընկերություններին թույլ տրվեց անսահմանափակ թվով չվերթներ իրականացնելու հնարավորություն,  սակայն ներկայումս վրացական իշխանությունները  ձգտում են չվերթուղղությոնների վրա վերահսկողություն սահմանել:

Ի դեպ, վրացական իշխանությունների մտահոգությունը հիմնվում է նաև Հայաստանի օրինակի վրա, երբ Հայաստանի վարած լիբերալ օդային քաղաքականության հետևանքով տեղական և եվրոպական ընկերությունները չդիմացան մրցակցությանը` դիրքերը զիջելով ռուսական ավիաընկերություններին:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում