Ալի Խամենեիի հրաժեշտի արարողություններին մասնակցել է ավելի քան 40 միլիոն մարդ․Իրանական ԶԼՄ-ներ

Ալի Խամենեիի հրաժեշտի արարողություններին մասնակցել է ավելի քան 40 միլիոն մարդ․Իրանական ԶԼՄ-ներ

Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողություններին մասնակցել է գրեթե 43 միլիոն մարդ։

Իրանական ԶԼՄ-ները այս սգո արարողություններն անվանել են «ամենամեծ թափորն աշխարհում երբևէ անցկացվածներից»։

Հաղորդվում է, որ հրաժեշտի արարողությունները տևել են վեց օր և անցկացվել են Իրանի ու Իրաքի մի շարք քաղաքներում։

Ըստ հրապարակումների՝ Ալի Խամենեիի աճյունը հողին է հանձնվել Իմամ Ռեզայի դամբարանում։

Պաշտոնական անկախ աղբյուրների կողմից մասնակիցների թվի վերաբերյալ ներկայացված տվյալները դեռևս չեն հաստատվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում