ԱՄՆ-ն և Իրանը միջնորդների օգնությամբ դեէսկալացիայի ուղիներ են փնտրում․CNN
Կարդացեք նաև
ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներից հետո կուլիսային բանակցություններ են վարում լարվածության թուլացման շուրջ։ Այս մասին, հղում անելով ամերիկացի պաշտոնյային, հայտնում է CNN-ը։
Աղբյուրի խոսքով՝ Վաշինգտոնը ռազմական գործողություններից հետո դադարներ է պահպանում՝ հետագա էսկալացիայից խուսափելու և դիվանագիտական գործընթացին հնարավորություն տալու նպատակով։ Միաժամանակ, ըստ CNN-ի, ԱՄՆ-ը պատրաստվում է անհրաժեշտության դեպքում նոր հարվածներ հասցնել։
Axios-ը, իր հերթին, գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է գտնել հակամարտությունից դուրս գալու դիվանագիտական ուղիներ՝ հաշվի առնելով, որ ամերիկյան հասարակության շրջանում պատերազմը լայն աջակցություն չի վայելում։
Հաղորդվում է նաև, որ Պակիստանն ու Կատարը միջնորդական ջանքեր են գործադրում՝ կողմերին բանակցությունների սեղան վերադարձնելու համար։
Միևնույն ժամանակ, միջնորդների գնահատմամբ, Հորմուզի շրջանում Իրանի վերջին հարձակումները կարող էին նախաձեռնված լինել իրանական իշխանության ներսում գործող այն շրջանակների կողմից, որոնք դեմ են փոխըմբռնման հուշագրին և ձգտում են խափանել դրա իրականացումը։ Այս պնդումների վերաբերյալ պաշտոնական հաստատում առայժմ չկա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում