Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել սաուդացի գործընկերոջ՝ արքայազն Ֆեյսալ բին Ֆարհանի հետ, որի ընթացքում քննարկել են Իրանի դեմ ԱՄՆ-ի հարձակումներից հետո տարածաշրջանային վերջին զարգացումները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։

Նախարարները նաև մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների վերաբերյալ։

Հեռախոսազրույցը Թեհրանի և տարածաշրջանի երկրների միջև շարունակական դիվանագիտական ​​շփումների մաս էր կազմում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում