Ով կնշանակվի «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ․ «Հրապարակ»
Կարդացեք նաև
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մեր տեղեկություններով, Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ նշանակել էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանին, որն ի պաշտոնե համակարգում է ոլորտը եւ նախօրեին գործարանի առջեւ բողոքի ցույց անող աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ իր հավատարմությունն էր հայտնել Փաշինյանին․ «Նիկոլ Փաշինյանն իմ առաջնորդն է, ինչ ասում է, ճիշտ է ասում»։
Փաշինյանը կառավարության նիստից հետո՝ ճեպազրույցում դիմել էր «Արարատցեմենտի» աշխատակիցներին եւ հորդորել՝ չանել գործողություններ, որպեսզի հետո չազատվեն աշխատանքից, ըստ էության սպառնալով՝ բողոքելու դեպքում նրանց աշխատանքից ազատել: Նաեւ ասել էր, որ «Արարատցեմենտը» շուտով լինելու է պետական:
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում
Հետևեք մեզ նաև Telegram-ում