Թրամփի վարչակազմը նոր պահանջ է ներկայացրել Իրանին՝ Հորմուզի նեղուցի վերաբերյալ․ Axios

Թրամփի վարչակազմը նոր պահանջ է ներկայացրել Իրանին՝ Հորմուզի նեղուցի վերաբերյալ․ Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պահանջում է, որ Իրանը շաբաթ օրը հրապարակային հայտարարությամբ հաստատի Հորմուզի նեղուցի բաց լինելու փաստը և պարտավորվի դադարեցնել առևտրային նավերի ուղղությամբ հարձակումները։

Այս մասին հայտնել է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում կատարելով ամերիկացի պաշտոնյաներին, որոնք տեղեկությունը ներկայացրել են ուրբաթ օրը լրագրողների համար անցկացված ճեպազրույցի ընթացքում։

«Թրամփի վարչակազմը պահանջում է, որ շաբաթ օրը Իրանը հանդես գա հրապարակային հայտարարությամբ, որտեղ կճանաչի Հորմուզի նեղուցը որպես բաց և կստանձնի պարտավորություն՝ դադարեցնել առևտրային նավերի գնդակոծությունները», — գրել է Բարաք Ռավիդը X սոցիալական հարթակում։

Վաշինգտոնի այս պահանջը ներկայացվում է տարածաշրջանում լարվածության աճի ֆոնին՝ կապված Իրանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների սրման և Հորմուզի նեղուցի անվտանգության շուրջ մտահոգությունների հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում