28.1 C
Yerevan

«168 Ժամ». ՀՀ-ում Գերմանիայի դեսպան. «Ես միշտ կողմ եմ սահմանների բացմանը»

Նմանատիպ

Ադրբեջանի իշխանությունները փակել են Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը

Թեհրանը զուսպ է արձագանքել Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը փակելու...

Բելգորոդի մարզում հրետակոծության հետևանքով տուժածներ կան

Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է,...

Փաշինյանը Թուրքիայում կմասնակցի Էրդողանի երդմնակալությանը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի...

«Ես վրացական քաղաքականության վերաբերյալ չեմ մեկնաբանում, թեպետ հարևան երկիր են: Ընդամենը կարող եմ չեզոք ընկալման տեսանկյունից ասել, որ որքան ավելի բաց են սահմանները, երկաթուղիները, այնքան ավելի լավ: Ես չեմ կարող ասել, թե մեկի սահմանի բացումն ինչպես կարող է մյուսին շրջափակել: Կներեք, բայց չեմ միջամտի վրացական քաղաքականությանը: Սակայն, բնականաբար, որքան բաց լինեն ուղիները, այնքան ավելի լավ: Թե դա ի՞նչ է նշանակում Վրաստանի համար ներքին մակարդակով, ես ձեռնպահ կմնամ մեկնաբանելուց»,- «168 Ժամ»-ի հետ զրույցում ասել է ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կգնահատի Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հայտարարությունը, որ Աբխազական երկաթուղու հնարավոր վերագործարկումը հակասում է Վրաստանի դաշնակից Ադրբեջանի շահերին, իսկ Վրաստանի գործող իշխանությունները պարզապես սեպ են խրում Վրաստանի և Ադրբեջանի միջև, քանի որ աբխազական երկաթուղու վերաբացումը կնշանակի Ադրբեջանին ուղղակի շրջափակման ենթարկել:

Նա համաձայնել է, որ ՀՀ-ի համար Աբխազական երկաթուղու բացումը կարևորվում է հատկապես ԵՏՄ անդամների հետ ընդհանուր սահման չունենալու հանգամանքից ելնելով. «Երկաթուղու վերագործարկումը կթեթևացնի տրանսպորտային հաղորդակցությունը, բեռների փոխադրումը: Ես միշտ կողմ եմ սահմանների բացմանը և միասին աշխատելուն, եթե դա հնարավոր է: Ես հասկանում եմ, որ Վրաստանն այդ առումով խնդիր ունի այս իրավիճակում»:

spot_imgspot_img