Մենք ազատվում ենք Մերձավոր Արևելքի «խուլիգանից»
Կարդացեք նաև
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը այլևս չի հանդիսանում այն ռազմական ուժը, որը եղել է մի քանի ամիս առաջ՝ ընդգծելով, որ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը փոխվել է։
«Իրանի ռազմական հզորությունն այժմ ընդամենը փոքր մասն է այն բանի, ինչ կար չորս ամիս առաջ։ Այդ պատճառով էլ Իրաքն այլևս խնդիր չի ունենա Իրանի հետ», — ասել է Թրամփը։
Նրա խոսքով՝ ռազմական գործողությունների նախաձեռնողը եղել է Իրանը։
«Նրանք առաջինը կրակեցին։ Դա նրանց կողմից մեծ սխալ էր, որովհետև մենք նրանց ամբողջովին ջախջախում ենք», — հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը նաև անդրադարձել է Իրանի «Ղոդս» ուժերի նախկին հրամանատար Ղասեմ Սոլեյմանիին՝ հիշեցնելով, որ հենց իր որոշմամբ է իրականացվել վերջինիս ոչնչացման գործողությունը։
«Սոլեյմանին ամբողջությամբ վերահսկում էր Իրանը։ Իրանի ղեկավարները վախենում էին Սոլեյմանիից։ Ես նրան ոչնչացրի», — նշել է նա։
ԱՄՆ նախագահի գնահատմամբ՝ Մերձավոր Արևելքում իրավիճակը փոխվում է։
«Կհավատաք, թե ոչ, Մերձավոր Արևելքը միավորվում է։ Մենք ազատվում ենք Մերձավոր Արևելքի խուլիգանից։ Այդ խուլիգանը Իրանն էր։ Նրանք ահաբեկում էին Իրաքին և տարածաշրջանի մյուս երկրներին։ Ամբողջ Մերձավոր Արևելքն ապրում էր վախի մեջ։ Այժմ այդ վախն այլևս չկա», — հայտարարել է Թրամփը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում