ԱՄՆ հարվածների հետևանքով վնասվել է Իրանի բժշկական համալիր․ մանկական հիվանդանոցը տարհանվել է
16/07/2026 09:23
Կարդացեք նաև
Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Ահվազ քաղաքում մանկական հիվանդանոցը ամբողջությամբ տարհանվել է այն բանից հետո, երբ ամերիկյան հարվածները վնասել են բժշկական համալիրի տարածքը, որտեղ գտնվում է այդ բուժհաստատությունը։
Տեղեկությունների համաձայն՝ բժշկական անձնակազմը շենքից տեղափոխել է հիվանդներին, այդ թվում՝ նորածիններին։ Խոսքը Աբուզարի անվան հիվանդանոցի մասին է, որը, ըստ հաղորդումների, արդեն նախկինում ևս վնասվել էր պատերազմի ընթացքում։
Հաղորդվում է, որ բուժաշխատողները շտապ իրականացրել են հիվանդների տեղափոխումը՝ փորձելով ապահովել նրանց անվտանգությունը հարվածներից հետո։
Իրանի կողմը պնդում է, որ ԱՄՆ-ի հարվածները վնասում են երկրի առողջապահական ենթակառուցվածքները՝ ավելացնելով ամբողջ երկրում վնասված հիվանդանոցների և բժշկական կենտրոնների թիվը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում