ՀՀ վարչապետը շնորհավորել է Բակո Սահակյանին
21/07/2012 10:41
Նմանատիպ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձը է հղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին՝ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկանում են ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից:
Ուղերձում մասնավորապես ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Արցախի ժողովուրդը ևս մեկ անգամ Ձեզ վստահեց իր ապագան, անվտանգության և կայունության ապահովումը, զարգացումն ու հզորացումը: Ձեր կյանքի ամբողջ ընթացքն անմնացորդ պայքար է հանուն Արցախի ազատագրման և անկախ պետականության հզորացման: Վստահ եմ, որ Դուք շարունակելու եք սկսածը հանուն Արցախի:
Մեկ անգամ ևս շնորհավորելով’ մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ և Ձեր առջև դրված ծրագրերի և նպատակների իրականացում»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում