Մոսկվայում մեկնարկել է Ջեյհուն Բայրամովի և Սերգեյ Լավրովի հանդիպումը
17/07/2026 14:18
Կարդացեք նաև
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և նրա ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի մեսկովյան հանդիպումը մեկնարկել է։
Ըստ տեղեկությունների՝ նախարարները սկզբում դեմ առ դեմ հանդիպում են ունեցել։ Այնուհետև տեղի կունենա երկկողմ բանակցություններ՝ պատվիրակությունների մասնակցությամբ։
Քննարկումը կկենտրոնանա ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային արդիական խնդիրների և օրակարգային թեմաների վրա։
Բանակցություններից հետո նախարարները նաև համատեղ մամուլի ասուլիս կանցկացնեն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում