Արաղչին մեղադրել է Իսրայելին ԱՄՆ-ում քննադատներին լռեցնելու փորձերի մեջ
17/07/2026 14:45
Կարդացեք նաև
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին X սոցիալական հարթակում հրապարակած գրառմամբ մեղադրել է Իսրայելին ԱՄՆ-ում իր քննադատներին լռեցնելու և Վաշինգտոնին պատերազմի մեջ ներքաշելու փորձերի համար։
«Ամերիկացիներին նախազգուշացնում են «արտաքին ազդեցության» մասին։ Իսկ ինչո՞ւ չեն խոսում Իսրայելի լայնածավալ արշավի մասին, որի նպատակն է ԱՄՆ վարչակազմին ներքաշել նախապես պարտության դատապարտված պատերազմի մեջ՝ սեփական ընտրությամբ», – գրել է Արաղչին։
Նա նաև պնդել է, որ Իսրայելն օգտագործում է ամերիկացի հարկատուների միջոցները՝ ԱՄՆ-ում ցանկացած քննադատական ձայն լռեցնելու համար։
«Շուտով այս ամենը կբացահայտվի», – նշել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում