Շվեյցարացի թենիսիստ, աշխարհի երկրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը լավագույնն է երբևէ եղած թենիսիստներից, կարծում է աշխարհի երրորդ ռակետ իսպանացի Ռաֆաել Նադալի հորեղբայր և գործակալ մարզիչ Տոնի Նադալը։
-Ի դժբախտություն մեզ և բոլոր մյուսների՝ Ֆեդերերը, ում ես համարում եմ բոլոր ժամանակների լավագույն թենիսիստը, շարունակում է լավ խաղալ։
Նրա և Նադալի անձնական դիմակայությունում առավելությունը Ռաֆայի կողմն է, բայց Ֆեդերերը պարզապես այնքան էլ լավ չի խաղում Ռաֆայի դեմ։
Բայց երբ Ֆեդերերն իր բարձունքին է, նա լավագույնն է,-ասել է Տոնի Նադալը։