Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
19/07/2026 16:36
Կարդացեք նաև
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հանրապետականները պետք է Իրանը ներառեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում։
«Հանրապետականները պետք է Իրանը ներառեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում։ Լինդսին հենց դա էր ցանկանում անել, և դա պետք է տեղի ունենար։ Սա կարևոր է»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական հարթակի իր էջում։
Խոսքը ԱՄՆ Կոնգրեսում քննարկվող օրինագծի մասին է, որը նախատեսում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Ավելի վաղ Թրամփը նաև հայտարարել էր, որ օրինագծում կարող են ներառվել Իրանը և «Հըզբալլահը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում