Իրանը սպառնում է ԱՄՆ-ին պատասխանով Դարխովինում կառուցվող ատոմակայանի վրա հարձակումից հետո
20/07/2026 11:57
Կարդացեք նաև
Դարխովինում կառուցվող ատոմակայանի վրա հարձակումից հետո Իրանի արտաքին գործերի նախարարությունը սպառնում է ԱՄՆ-ին պատասխան միջոցներով։
Իրանի արտաքին գործերի փոխնախարար Ղարիբ-Աբադին սպառնացել է ԱՄՆ-ին պատասխան միջոցներով՝ Դարխովինում կառուցվող ատոմակայանի վրա հարձակման համար։
X սոցիալական ցանցում գրառման մեջ դիվանագետը նշել է, որ «ԱՄՆ-ի հարձակումը Դարխովինում կառուցվող ատոմակայանի վրա վտանգավոր հարձակում է Իրանի խաղաղ ենթակառուցվածքների վրա»։ Ղարիբ-Աբադիի խոսքով՝ ԱՄՆ կառավարությունը կրում է անկայունության սրման հետևանքների լիակատար պատասխանատվությունը։
«Իրանը խստորեն դատապարտում է այս ագրեսիայի ակտը և կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ՝ իր ազգային շահերն ու անվտանգությունը պաշտպանելու համար», – ընդգծել է Իրանի արտաքին գործերի փոխնախարարը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում