Իսրայելն այս պահին շահագրգռված չէ մասնակցելու ԱՄՆ-ի և Իրանի միջև hակամարտnւթյանը. Իսրայելի ֆինանսների նախարար
21/07/2026 13:15
Կարդացեք նաև
Իսրայելն այս պահին շահագրգռված չէ մասնակցելու ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությանը, հայտարարել է Իսրայելի ֆինանսների նախարար, ծայրահեղ աջ «Կրոնական սիոնիզմ» կուսակցության առաջնորդ Բեցալել Սմոտրիչը։
«Այս պահին Իսրայելի Պետությունը շահագրգռված չէ միանալու այս արշավին», – ասել է Սմոտրիչը։
Նախարարի խոսքով՝ ստեղծված իրավիճակը ձեռնտու է Իսրայելին, ուստի հրեական պետությունը շահագրգռված չէ ներքաշվելու հակամարտության մեջ։
«Բայց մենք պատրաստ ենք ցանկացած զարգացման», – հավելել է Սմոտրիչը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում