ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ Իրանի դեմ հարվածները չեն փոխի Թեհրանի դիրքորոշումը․WP

ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ Իրանի դեմ հարվածները չեն փոխի Թեհրանի դիրքորոշումը․WP

ԱՄՆ հետախուզական համայնքը կարծում է, որ Վաշինգտոնի ռազմական հարվածները չեն ունենա էական ազդեցություն Իրանի վրա և չեն ստիպի Թեհրանին մեղմել իր դիրքորոշումը բանակցություններում։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։

Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ՝ ամերիկյան հետախուզությունում գնահատում են, որ ԱՄՆ-ն և Իրանը հայտնվել են «պատերազմի և խաղաղության անվերջ ցիկլում», որտեղ ռազմական գործողությունները չեն ապահովում որևէ կողմի վճռորոշ առավելություն։

The Washington Post-ի տվյալներով՝ նախագահ Դոնալդ Թրամփի որդեգրած՝ հարվածների ընդլայնման ռազմավարությունը հանգեցրել է փակուղային իրավիճակի, որը, բացի ռազմական հետևանքներից, պարունակում է նաև քաղաքական ռիսկեր։

Հրատարակության աղբյուրների խոսքով՝ այդ ռիսկերը պայմանավորված են նաև ԱՄՆ-ի ներսում հակամարտության վերաբերյալ աճող քննադատությամբ, ինչը կարող է լրացուցիչ ճնշում գործադրել վարչակազմի վրա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում