Եմենի հութիները կարող են ներքաշվել ԱՄՆ–Իրան հակամարտության մեջ․ NYT
Կարդացեք նաև
Եմենի հութիները կարող են մոտ ժամանակում ուղղակիորեն ներգրավվել ԱՄՆ-ի և Իրանի միջև ընթացող հակամարտության մեջ։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ իրավիճակի կտրուկ սրման անմիջական պատճառ է դարձել Սանայի միջազգային օդանավակայանի վրա իրականացված հարձակումը՝ այն բանից հետո, երբ այնտեղ փորձել էր վայրէջք կատարել իրանական ինքնաթիռը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Թեհրանը կարող է օգտագործել հութիների հնարավորությունները՝ համաշխարհային էներգետիկ շուկաների վրա համակարգված ճնշում գործադրելու նպատակով։
The New York Times-ը նշում է, որ Հորմուզի նեղուցում ամիսներ շարունակ պահպանվող փաստացի փոխադարձ շրջափակման պայմաններում ռազմավարական նշանակություն են ձեռք բերել Կարմիր ծովը և Բաբ էլ-Մանդեբի նեղուցը, որոնք մնում են նավթի արտահանման հիմնական այլընտրանքային երթուղիները։
Պարբերականի աղբյուրի տվյալներով՝ Կարմիր ծովի ջրային տարածքով Սաուդյան Արաբիան օրական արտահանում է ավելի քան 3,6 միլիոն բարել հում նավթ և նավթամթերք։
Հետևեք մեզ նաև Telegram-ում