Բաքվում Արայիկ Հարությունյանի և մյուսների վերաքննիչ բողոքների գործով դատական նիստում դատախազներն են ելույթ ունեցել
21/07/2026 19:04
Կարդացեք նաև
Բաքվի վերաքննիչ դատարանը այսօր՝ հուլիսի 21-ին, շարունակել է շինծու մեղադրանքներով դատապարտված Արայիկ Հարությունյանի ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մյուս ներկայացուցիչների վերաքննիչ բողոքների քննությունը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական կայքերը։
Նշում են, որ այսօրվա դատական նիստում Բաքվի բանտում պահվող հայերին տրամադրվել են թարգմանիչներ, ինչպես նաև պաշտպաններ։
Ադրբեջանի պետական մեղադրանքին աջակցող դատախազները նշել են, թե իբր «քրեական գործի բոլոր ապացույցները համապարփակ, ամբողջական և օբյեկտիվորեն հետազոտվել են առաջին ատյանի դատարանում»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում