Խարկովի և Զապորոժիեի մարզերում վերահսկողության տակ է վերցվել 2 բնակավայր. ՌԴ ՊՆ

Խարկովի և Զապորոժիեի մարզերում վերահսկողության տակ է վերցվել 2 բնակավայր. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի զինված ուժերը վերահսկողություն են հաստատել երկու գյուղերի նկատմամբ՝ Խարկովի մարզի Արտելնոյե և Զապորոժիե մարզի Բլագովատնոյե, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Հյուսիսային ուժերի խմբի ստորաբաժանումները, ակտիվ գործողությունների արդյունքում, վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի Արտելնոյե գյուղի նկատմամբ», – ասվում է նախարարության չորեքշաբթի օրը հրապարակված հայտարարության մեջ։
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ «Վոստոկ» խմբի զորքերը «շարունակել են խորանալ թշնամու պաշտպանության մեջ» և ազատագրել Բլագովատնոյեն։
Վերջին 24 ժամվա մարտերի ընթացքում Հյուսիսային խմբի ստորաբաժանումները ջախջախել են Ուկրաինայի զինված ուժերի մեխանիզացված և մոտոհրաձգային բրիգադների և տարածքային պաշտպանության բրիգադի կազմավորումները Խարկովի մարզի Ռուբեժնոյե, Նովոոլեքսանդրիվկա և Չեռնոգլազովկա գյուղերի մոտ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում