ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին
Կարդացեք նաև
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) համադրված հարվածով Քուվեյթի Ալ-Ուդեյրի բազայում ոչնչացրել է ԱՄՆ բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի հատուկ ստորաբաժանումը։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ԻՀՊԿ մամուլի ծառայությունը։
ԻՀՊԿ տեղեկացմամբ՝ իրանցի զինվորականները նաև գրոհել և վնաս են պատճառել Ալ-Ուդեյրիի բազայի կառավարման աշտարակին։Հուլիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ հունիսի 18-ի գիշերը կնքած հրադադարի պայմանագիրն այլևս չի գործում։ Ամերիկացի զինվորականներն հուլիսի 8-ից գրեթե ամեն օր մի քանի հարվածներ են հասցրել Իրանին կարևորագույն ենթակառուցվածքներին։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարության պնդմամբ՝ հարվածները հասցվում են Հորմուզի նեղուցը հատող նավերի դեմ Իրանի գործողություններին ի պատասխան։ Իրանցի զինվորականները պատասխանել են Մերձավոր Արևելքի մի քանի երկրներում տեղակայված ամերիկյան բազաներին հարվածներով։ Թեհրանը նաև հրադադարի համաձայնագիրը խախտելու մեղադրանք է ներկայացրել Վաշինգտոնին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում