Թրամփը Ջեյ Դի Վենսին դիտարկում է որպես իր նախընտրելի իրավահաջորդ․ MS NOW

Թրամփը Ջեյ Դի Վենսին դիտարկում է որպես իր նախընտրելի իրավահաջորդ․ MS NOW

MS NOW-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գնալով ավելի բացահայտ աջակցություն է ցուցաբերում փոխնախագահ Ջեյ Դի Վենսին՝ նրան դիտարկելով որպես Հանրապետական կուսակցության նախընտրելի թեկնածու 2028 թվականի նախագահական ընտրություններում։

Հրատարակության աղբյուրների փոխանցմամբ՝ եթե նախկինում Թրամփը մասնավոր զրույցներում համեմատում էր Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հնարավորությունները, ապա այժմ արդեն բացահայտորեն աջակցում է Վենսի թեկնածությանը։

Նշվում է, որ Թրամփի վրա դրական տպավորություն է թողել Վենսի վերջին մեդիաարշավը՝ նվիրված նրա «Communion» հուշագրքին։ Վենսը հանդես է եկել մի շարք հայտնի հաղորդումներում, այդ թվում՝ The View, Real Time with Bill Maher, Fox News-ում և Մեգին Քելիի փոդքաստում՝ պաշտպանելով վարչակազմի քաղաքականությունը տարբեր հարցերի շուրջ։

Աղբյուրների խոսքով՝ Թրամփը նաև բարձր է գնահատել Վենսի արտաքին փոփոխությունները՝ մասնավորապես նրա նիհարելը։

«Նա այդ մասին շատ է խոսել», – նշել է աղբյուրներից մեկը՝ մեկնաբանելով Թրամփի գովեստի խոսքերը Վենսի արտաքին տեսքի վերաբերյալ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում