ՌԴ իշխանությունները հայտնել են Մոսկվայի ուղղությամբ ԱԹՍ-ների զանգվածային հարձակման մասին
25/07/2026 09:07
Կարդացեք նաև
Վերջին մեկ օրվա ընթացքում ավելի քան 250 անօդաչու թռչող սարք է թռել Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ, հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, գրում է interfax-ը։
Նրա խոսքով՝ ԱԹՍ-ների մեծ մասը հակաօդային պաշտպանության ուժերի կողմից չեզոքացվել է Մոսկվայից հեռու գտնվող մատույցներում։ Եվս 16 անօդաչու սարք ոչնչացվել է անմիջապես Ռուսաստանի մայրաքաղաքին մոտենալիս։
Սոբյանինը չի հայտնել հարձակման հետևանքով հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին։ Ռուսական կողմը տեղի ունեցածի պատասխանատվությունը վերագրում է Ուկրաինային, սակայն Կիևի պաշտոնական արձագանքի մասին տվյալներ այս պահին չկան։
ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով Մոսկվայի մի շարք օդանավակայաններում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում