Բռնատիրության ձևավորման պայմաններում քաղաքական պայքարն ասոցացվում է բանտերի և հետապնդումների հետ․ Տիգրան Աբրահամյան
25/07/2026 09:17
Կարդացեք նաև
ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Արդեն 7 շաբաթ է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը բանտում է: Այսօր էլ պատահական օր չէ. Արմենի ծննդյան օրն է:
Վերջին 4 տարիների ընթացքում Արմենը ծննդյան 3 օրերը նշել է բանտում, իսկ մեկը` տնային կալանքի ռեժիմում:
Մեր երկրում ժողովրդավարության աննախադեպ անկման և բռնատիրության ձևավորման պայմաններում քաղաքական պայքարն ասոցացվում է բանտերի և քաղաքական հետապնդումների հետ:
Արմեն ջան, ծնունդդ շնորհավոր:
Քեզ ու բոլոր քաղբանտարկյալներին ազատություն, իսկ մեր երկրին բռնատիրությունից ազատագրում»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում