Իրանը դիտարկել է ուկրաինական նավահանգստին հրթիռային հարված հասցնելու հնարավորությունը․ NYT
29/07/2026 11:38
Կարդացեք նաև
Իրանը դիտարկել է Սև ծովում գտնվող ուկրաինական նավահանգիստներից մեկին բալիստիկ հրթիռային խորհրդանշական հարված հասցնելու հնարավորությունը՝ Կասպից ծովում իրանական նավի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պարբերականի տեղեկություններով՝ իրավիճակի հետագա սրումը հաջողվել է կանխել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի և Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհայի միջև կայացած հեռախոսազրույցից հետո։
Նշվում է, որ զրույցի ընթացքում ուկրաինական կողմը հայտարարել է, որ իրանական նավի նկատմամբ հարվածը եղել է ոչ միտումնավոր, ինչից հետո կողմերին հաջողվել է խուսափել հետագա էսկալացիայից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում