Ռուսաստանը Հնդկաստանի միջոցով ստանում է արևմտյան տեխնոլոգիաներ՝ շրջանցելով պատժամիջոցները․ Politico
Կարդացեք նաև
Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո Ռուսաստանը սկսել է օգտագործել Հնդկաստանի մատակարարման շղթաները՝ արևմտյան երկրներում արտադրված երկակի նշանակության ապրանքներ ձեռք բերելու համար։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ հղում անելով Strider Technologies հետազոտական ընկերության տվյալներին։
Ըստ հետազոտողների՝ ուսումնասիրվել են շուրջ 50 հազար վերահսկվող կամ զգայուն ապրանքներ, որոնք 2022 թվականից հետո Հնդկաստանի միջոցով հասել են Ռուսաստան։ Խոսքը վերաբերում է էլեկտրոնիկային, արդյունաբերական սարքավորումներին, ճշգրիտ գործիքներին, տրանսպորտային բաղադրիչներին և առաջադեմ էլեկտրական համակարգերին։
Strider Technologies-ի տվյալներով՝ Ռուսաստանի ուղղությամբ Հնդկաստանից արևմտյան ծագման ապրանքների արտահանումը զգալիորեն աճել է լայնածավալ պատերազմի սկսվելուց հետո։
Հետազոտության համաձայն՝ նախորդ երեք տարիների համեմատ Մեծ Բրիտանիայում արտադրված ապրանքների մատակարարումները Ռուսաստան աճել են 180 տոկոսով, Շվեյցարիայից՝ 131 տոկոսով, Շվեդիայից՝ 455 տոկոսով, իսկ Ֆրանսիայից՝ 98 տոկոսով։
Փորձագետների գնահատմամբ՝ նման մատակարարումների աճը վկայում է այն մասին, որ Ռուսաստանը շարունակում է գտնել միջազգային առևտրային ուղիներ՝ արևմտյան սահմանափակումների ազդեցությունը նվազեցնելու և տեխնոլոգիական հասանելիությունը պահպանելու համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում