Նեթանյահուն թերահավատ է Իրանի միջուկային խնդրի դիվանագիտական լուծման հնարավորության հարցում
Կարդացեք նաև
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ թերահավատորեն է վերաբերվում Իրանի միջուկային ծրագրի շուրջ դիվանագիտական կարգավորման հեռանկարներին։
Խոսելով բանակցությունների հնարավոր հաջողության մասին՝ Իսրայելի կառավարության ղեկավարը կասկած է հայտնել Թեհրանի մտադրությունների վերաբերյալ՝ նշելով, որ Իրանի քաղաքականությունը, իր գնահատմամբ, երկար տարիներ բնութագրվել է խաբեությամբ և ժամանակ ձգելու փորձերով։
«Ես չգիտեմ, թե որքանով է դա անիրատեսական, բայց ես ծայրահեղ թերահավատ եմ Իրանի գործելակերպի նկատմամբ։ Նրանք միշտ ստում են, միշտ խաբում են և միշտ ձգձգում են ժամանակը», — հայտարարել է Նեթանյահուն։
Միևնույն ժամանակ Իսրայելի վարչապետը ամբողջությամբ չի բացառել Իրանի դիրքորոշման փոփոխության հնարավորությունը՝ արտաքին ճնշման ազդեցությամբ։
Նրա խոսքով՝ բավարար դիվանագիտական և տնտեսական ճնշումը տեսականորեն կարող է փոխել իրավիճակը, ուստի նման մոտեցումը, ըստ նրա, արժե փորձել։
Նեթանյահուի հայտարարությունները հնչել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ միջազգային քննարկումների և Թեհրանի նկատմամբ ճնշման պահպանման ֆոնին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում