Սաուդյան Արաբիան կարծում է, որ հութիները հարձակումներն իրականացրել են Իրաքի տարածքից․ Reuters
30/07/2026 18:47
Կարդացեք նաև
Սաուդյան Արաբիան և տարածաշրջանի մի շարք երկրներ եզրակացրել են, որ թագավորության Արևելյան նահանգի նավթային ենթակառուցվածքների դեմ վերջին հարձակումներն իրականացրել է Եմենի «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը՝ Իրաքի տարածքից և իրանամետ զինված խմբավորումների հետ համակարգմամբ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ ի պատասխան այդ հարձակումների՝ Սաուդյան Արաբիան և ԱՄՆ-ը չորեքշաբթի ավիահարվածներ են հասցրել Իրաքում գտնվող այն օբյեկտներին, որոնք Էր Ռիադը կապում է հարձակումների կազմակերպման հետ։
Reuters-ի հետ զրուցած երկու տարածաշրջանային աղբյուրների պնդմամբ՝ նշված գործողությունները համակարգվել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ղեկավարությամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում