Նեթանյահուն ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը կխախտի զինաթափման համաձայնությունը․ CNN
Կարդացեք նաև
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը կխախտի զինաթափման վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը, ուստի մինչև հոկտեմբերին նախատեսված ընտրությունները չի պատրաստվում հրապարակայնորեն քննադատել համաձայնագիրը կամ Գազայի հատվածից դուրս բերել իսրայելական զորքերը։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իսրայելական աղբյուրին։
Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Նեթանյահուն կարծում է, որ ՀԱՄԱՍ-ը չի կատարի ստանձնած պարտավորությունները, ինչի պատճառով Իսրայելի կառավարությունը մտադիր չէ այս փուլում փոփոխություններ կատարել Գազայի հատվածում իր ռազմական ներկայության հարցում։
Հրապարակման մեջ նշվում է, որ վարչապետի դիրքորոշումը պայմանավորված է ինչպես անվտանգության նկատառումներով, այնպես էլ ներքաղաքական իրավիճակով՝ հոկտեմբերին նախատեսված ընտրությունների նախաշեմին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում